Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել «Ալֆա նյուզի» հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդում Ռուսաստանի նախագահության ապահովմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։





























