Հայաստանում իրավապահ և դատական համակարգը յուրացված են։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ որպես լրացուցիչ հաստատում բերելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։

«Նա նախապես վճիռներ է կայացնում և ուղղորդում իրավապահ համակարգը»,- նկատել է Դանիելյանը։

«Դատական համակարգն ուզուրպացված է, ինչպես նաև իրավապահ և քննչական մարմինները։ Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կարվում են խայտառակ գործեր։ (Փաշինյանը) խնդրում է իրեն էլփոստով ուղարկել (բողոքները)՝ դրանով իսկ հաստատելով իրավապահ համակարգի բացակայությունը»,- թվարկել է քաղաքական գործիչը։

Նա նաև հայտնել է, թե տեղեկություններ ունի, որ առանց դատարանի որոշման ՔԿՀ-ում խուց էին նախապատրաստում ընդդիմադիր գործչի համար։