«Air Serbia»-ի գլխավոր տնօրեն Իրժի Մարեկը հայտարարել է Բելգրադից Երևան չվերթեր գործարկելու ծրագրերի մասին, որը Թբիլիսիից և Բաքվից հետո կդառնա ավիաընկերության երրորդ ուղղությունը Կովկասյան տարածաշրջանում, հայտնել են ԶԼՄ-ները։

2027 թվականի մարտի 28-ից ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել շաբաթական երեք անգամ, իսկ հունիսի կեսերից դրանց թիվը կհասնի շաբաթական մինչև չորսի։