Բելգրադում հարձակում է տեղի ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մոր՝ Անգելինա Վուչիչի վրա, հայտնում է Blic-ը։
ԶԼՄ-ների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, երբ կինը վերադառնում էր Կալենիչ շուկայից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։
Ինչպես հայտնում է Informer պարբերականը, մի քանի տղամարդիկ վիրավորել են կնոջը, հրել նրան և խլել մթերքով պայուսակները։
Դեպքի մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են։
Սերբական առաջադիմական կուսակցությունը (SNS), որը գլխավորում է Վուչիչը, դատապարտել է հարձակումը և կոչ արել իրավապահ մարմիններին պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են միջադեպին բողոքական շարժման կողմնակիցների հնարավոր առնչության մասին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Սերբիայում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։





























