Նյու Յորքում կայացած «Sotheby’s» միջազգային աճուրդում Ջոդի անունով նանոտիրանի կմախքը վաճառվել է 47,3 մլն դոլարով։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը։

Նշվում է, որ աճուրդի տան նախնական գնահատականներով՝ շուրջ 67 մլն տարվա հնություն ունեցող կմախքի արժեքը պետք է տատանվեր 6-ից 9 մլն դոլարի սահմաններում։ «Sotheby’s»-ից հայտնել են, որ նոր սեփականատերը գերադասել է անանուն մնալ։

Այս գործարքից հետո Ջոդին դարձավ դինոզավրի ոսկորների՝ պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք հավաքածուն։ Հուլիսի 15-ին Նյու Յորքում 50,1 մլն դոլարով վաճառվել էր Գուս անունով տիրանոզավրի բրածոն։