Երևանում հոկտեմբերի 29-ին շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյայի աշխատանքը։ Օրակարգում ընդհանուր առմամբ 12 հարց է։ Պատգամավորներն արդեն հասցրել են քննարկել և քվեարկել դրանցից 8-ի վերաբերյալ։

Այժմ շարունակվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկումը։

Իշխող «ՔՊ» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը։