Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ընթանում է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող հերթական դատական նիստը։
Մկրտիչ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական կամ լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։ Նա մեղադրանքները չի ընդունում։
Սրբազանը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերին, և դատարանը մի քանի անգամ երկարաձգել է նրա կալանքի ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունները։
Առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2026–ի հունվարի 26-ին, որից հետո տեղի են ունեցել մի շարք հերթական նիստեր (այդ թվում՝ հունիսին, օգոստոսին), որոնց ընթացքում ցուցմունքներ են տրվել գործով անձանց կողմից։











