Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գայանե Մարտիրոսյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, փ․ 5 1/2 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
արտադրական շինության պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
սառնարանի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի հեշտորեն լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել,
կաթի ընդունման տեղամասի, սառնարանի առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը,
որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
արտադրական շինության ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանները ապահովված չեն եղել տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:





























