Անհատ ձեռնարկատեր Վալերիկ Բալասանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է (Արմավիրի մարզ, գ․ Ծաղկունք, Չարենցի փողոց 4):

Տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշման հիմքը տեսուչների կողմից արձանագրված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն են: Այսպես՝

- արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են վնասված,

- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի մշակման սեղանի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացաբուլկեղենի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: