Այսօր` օգոստոսի 5-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 12:30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` Բազում գյուղի վերջնամասում «Մերսեդես 600» մակնիշի 24 ՕՏ 500 համարանիշով ավտոմեքենան դեպի Ստեփանավան քաղաք ուղևորվելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 30 մետր բարձրությունից ընկել ձորը: Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 20- ամյա Վոլոդյա Իշխանյանը, ում վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրութան:
Ձորն ընկնելու հետևանքով մեքենայում նկատվել է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը` մայոր Սերգեյ Ղարաքեշիշյանի գլխավորությամբ, ինչպես նաև Լոռիի ճանապարհային ոստիկանները` հրամանատար Մատուն Բալայանի գլխավորությամբ: Փրկարարների կողմից դադարեցվել է մեքենայի գազի արտահոսքը:








Լուսանկարները և տեսանութը` Էդվարդ Արզումանյանի











