Մադոննայի համարյա ցանկացած շոու ինչ-որ դեպքով է ուղեկցվում, եւ բացառություն չի եղել նաեւ Կիեւի ելույթը:

Տեսագրությունը, որտեղ դերասանուհին երկրպագուներից ընդունում է ռուսական դրոշը եւ այն անվանում ուկրաինական, նկարահանված է Կիեւի համերգի եզրափակիչ  փորձի ժամանակ: 

«Սա ի՞նչ է: Ուկրաինական դրո՞շը» - հարցնում է նա հանդիսատեսին: Ամբոխն սկսում է զայրացած սուլել Մադոննային եւ երգչուհուն է մեկնում արդեն  ուկրաինական պետական դրոշը: «Իսկ սա ո՞ւմ դրոշն է: Նորից ուկրաինակա՞ն է, այսինքն դուք երկու դրո՞շ ունեք» - զարմանում է երգչուհին, հայտնում է «Նովիե իզվեստիան»:

Վերջիվերջո մեն ինչ պարզելով` երգչուհին ռուսական դրոշը վերադարձնում է  հանդիսատեսին, վերցնում ուկրաինականը եւ սկսում  նրանով նկարահանվել իր երկրպագուների համար:

Մադոննան նաեւ հարցրել է` ինչպես ուկրաիներեն թարգմանել «thank you». «Դա կլինի "սպասի՞բո", ինչպես ռուսների մո՞տ»: Ամբոխն արձագանքել է  «դյակույու»: Մադոննան կրկնել է այն մի քանի անգամ եւ  խոստացել է հիշել այդ բառը: