Ներգաղթյալների մասին օրենքը` այսպես կոչված «Երազանքի ակտը» (Dream Act), որը նախատեսում է թույլատրել անօրինական ներգաղթյալներին, ովքեր բերվել են ԱՄՆ դեռ մանուկ հասակում, ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից:

Օրենքը թույլ է տալիս 1,7 մլն երիտասարդ ներգաղթյալներին դիմել ԱՄՆ-ում ժամանակավոր ապրելու եւ աշխատելու իրավունքի համար` առանց արտաքսված լինելու մտավախության, հայտնում է  «The Washington Post»-ը:

Օգոստոսի 14-ին պաշտոնյաները զետեղել են օնլայն անկետաները եւ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես ստանալ այդ իրավունքը:  Ծրագիրը ներառում է 15-ից 31 տարեկան ներգաղթյալներին, ովքեր ժամանել են ԱՄՆ մինչ 16 տարին բոլորելը եւ չեն լքել երկիրը առնվազն 5 տարի:  Բացի այդ, հայտատուները չպետք է լինեն դատապարտված:

Ավելի վաղ օրինագծին աջակցություն է ցուցաբերել հայամետ կոնգրեսական Կալիֆորնիա նահանգից Ադամ Շիֆֆը: