Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, Միավորված քաղաքացիական ճակատի ղեկավար, Pussy Riot խմբի դատավճռի օրը Խամովնիչյան դատարանի մոտ ձերբակալված Կասպարովին քրեական հետապնդում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվելու «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառման» մեղադրանքով:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ Գարի Կասպարովը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցուցաբերել եւ ինչպես հետեւում է արձանագրությունից, կծել է ոստիկաններից մեկին: Հայտարարվել է, որ իրավապահը ստիպված է եղել դիմել բուժաշխատողների օգնությանը, ովքեր տուժողի ձեռքի շրջանում վերք են հայտնաբերել:
Իր հերթին Կասպարովը պատրաստվում է պատասխան հայց ներկայացրել ոստիկանների դեմ, ովքեր բռնություն են կիրառել ձերբակալման ժամանակ, հայտնել է նրա փաստաբանը:
«Նրա ձեռքերը ոլորել են եւ հարվածներ են հասցրել»,-հայտնել է Անդրեյ Չեգոդայկինը, ընդգծելով, որ բժիշկները արձանագրել են կապտուկները եւ վերքերը:
Ինչ վերաբերում է կծելուն, ապա արդեն գտնվելով բաժանմունքում, ընդդիմադիրը այդ մեղադրանքները շինծու է անվանել եւ առաջարակել է կծելու փորձագիտություն իրականացնել` նկատի ունենալով, որ ոստիկանին կարող էր ծառայողական շուն կծել:
Ավելի ուշ Մոսկվայի ՆԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է փորձաքննություն իրականացրել:
ՆՏՎ.ru-ի տվյալներով Pussy Riot-ի դատավճռի օրը Մոսկվայի Խամովնիչյան դատարանի մոտ օգոստոսի 17-ին ձերբակալել են մի քանի տասնյակ մարդ:











