Ռուսաստանի ՆԳՆ-ի ենթասպա Դենիս Ռատնիկովը «Պետրովկա-38» -ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչյան դատարանի մոտ նրան գրոհել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:
Տուժածի խոսքով, Կասպարովը կալանքի տակ է առնվել եւ տեղափոխվել ավտոբուս, որտեղից նա ցանկացել է դուրս պրծնել, սակայն նրան կրկին բռնել է տուժող իրավապահը, ում էլ կծել է Կասպարովը: Ենթասպայի` վիրակապով փաթաթված ձեռքի ափի վրա երեւում է կարմիր հետքեր: Ոստիկանը վստահեցնում է, որ դեռեւս անզգայացած են երկու մատները:
Օգոստոսի 20-ին ՆԳՆ-ն հայտնել է, որ Կասպարովի դեմ հավաքվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ մոտակա օրերս դրանք կուղարկվեն Քննչական բաժին` գործի սկսման համար: Ընդդիմադրի նկատմամբ հնարավոր քրեական գործ հարուցվելու դեպքում նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում:











