Լեդի Գագան երկրպագուների ուշադրությանն է ներկայացրել իր մասնակցությամբ երեք տեսագրություն:

Երգչուհու կյանքի մասին պատմող առաջին կարճ «ֆիլմը», երգչուհու խոսքով, նկարահանվել է Ամանորի տոնին: Երգչուհին թափթփված սանրվածքով, սեւ  սվիտերով, անկանոն թռչկոտում է հյուրասենյակի տարածքում` բարձրախոսի փոխարեն օգտագործելով փոքրիկ արհեստական տոնածառ: Այնուհետեւ նա բարձրացնում է հագուստը եւ ցուցադրում է, որ առանց ներքնաշորերի է: Լեդի Գագայի մայրը միանում է իր նշանավոր դստերը եւ նույնպես մի քանի պարային շարժումներ է կատարում: Կադրի ետեւում լսվում է ծիծաղի ձայն:

Երկրորդ տեսագրությունում  էպատաժային երգչուհին գրկել է իր փոքրիկ զարմիկին, իսկ երրորդում` փորձում է իր շոուի պարային համարը: Երգչուհին, ով միլիոնավոր երկրպագուների առաջ հայտնվել է առանց դիմահարդարման, մեկնաբանում է յուրաքանչյուր տեսագրությունը, հայտնում է NEWSru Israel-ը` վկայակոչելով The Daily Mail-ին:

Օգոստոսի սկզբին Լեդի Գագան իր պաշտոնական` LittleMonsters.com կայքում տեղադրել էր  լուսանկար, որում նա պատկերված է լողավազանում` իր ընկերոջ` Թեյլոր Քեննի հետ գրկախառնված: Ամենայն հավանականությամբ, երգչուհին բոլորովին մերկ է, թեեւ ծնկներով եւ ձեռքերով փակել է իր մարմնի ինտիմ հատվածները: