«Արմավիա» ավիաընկերությունը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իրականացվող չվերթները դեպի Հալեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Նրա խոսքով` նման որոշում է կայացվել` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները եւ սիրիական կողմի հետ օդային կապը: Նանա Ավետիսովայի փոխանցմամբ` այս կերպ առաջին հերթին ապահովվում է ուղեւորների անվտանգությունը:
Նա նաեւ նշեց, որ վաղ է խոսել, թե երբ կվերականգնվեն չվերթները:




























