Չեմ կարծում, որ ամերիկյան քաղաքացիների անվտանգության մակարդակը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի դեսպանատան որոշումը պետք է ընկալել իբրեւ Հայաստանի համար վիրավորական: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: 

«Իսկապես, 21-րդ դարում դեսպանի սպանությունը բարբարոսութուն է, եւ ամերիկյան կողմի անհանգստությունը հասկանալի է: Սակայն Հայաստանն այդ երկիրը չէ: Ամերիկյան կողմը պետք է իմանար, որ դեսպանը մեզ համար առաջին հերթին հյուր է, եւ նման հայտարարությունը անտեղի է», - նշել է փորձագետը:

Սեպտեմբերի 13-ին հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ էր արել ամերիկյան քաղաքացիներին զգոն լինել: Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը հստակ տեղեկություն չունի Երեւանում սպառնացող վտանգի մասին, սակայն ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է զգոն լինեն եւ  ցանկացած կասկածելի դեպքի մասին հայտնեն տեղական իշխանություններին: