ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդն այսօր՝ սեպտեմբերի 29-ին համաձայնագիր կնքեցին 14.6 մլն դոլար օժանդակության (դրամաշնորհի) մասին: Այդ գումարից 9.6 մլն դոլարը նախատեսվում է տնտեսական բարեփոխումների օժանդակության, 5 մլն դոլարը՝ առողջապահական եւ սոցիալական բարեփոխումների օժանդակության նպատակով:

Նշենք, որ այս հատկացումները կատարվում են 2010 թ. կնքված 56 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 2 համաձայանգրերի շրջանակներում՝ հանդիսանալով չորրորդ տրանշը: 

Ըստ Ք. Հիլիարդի՝ միջինժամկետ կտրվածքով ծրագիրը վերանայվում եւ ճշգրտվում է, ներկայում նախապատրաստվում է հերթական հնգամյա ծրագիրը:

Տ. Դավթյանն ասաց, որ ձգտում են այս միջոցների ծախսման ոլորտում առավելագույնս ներգրավել տեղական կազմակերպություններին ու անհատներին, որպեսզի գումարները մնան Հայաստանում:

Նշենք, որ Ռուսաստանի կառավարությունը վերջերս որոշել է արգելափակել USAID-ի գործունեությունը Ռուսաստանում՝ քաղաքական գործընթացներին միջամտելոըւ պատճառով: NEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք նման զարգացումներ հնարավոր են Հայաստանում, նախարարն ասաց, որ վտանգ չի տեսնում: