Հայաստանի քաղաքացիներին չի զարմացնում հայ  քաղաքական գործիչներին կոռուպցիայի մեջ մեղադրելու հանգամանքը: Այս մասին գրում է  «Transparency International» հակակառուպցիոն հետազոտությունների կենտրոնի հայկական բաժանմունքի տնօրեն Վարուժան Հոտանյանը` կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում:

«Սովորաբար, այդ մեղադրանքները մեծ արդյունք չունեն: Որոշ դեպքերում մարդիկ փոխում են աշխատանքը, սակայն հազվադեպ են պատասխանատվություն կրում»,-գրում է նա:

Հոկտանյանը բերում է բնապահպանության նախին նախարար Վարդան Այվազյանի օրինակը, որին 2012 թ. հուլիսին ԱՄՆ դատարանը մեղադրել էր 3մլն դոլարի  կաշառք պահանջելու մեջ եւ նրան պարտավորեցրել վճարել 3,5 մլն դոլար ամերկյան հանքարդյունաբերական կազմակերպությանը, որը հրաժարվել էր  կաշառք տալ եւ զրկվել էր լիցենզիայից: Հայկական լրատվամիջոցներն այդ վճռի մասին հայտնեցին միայն սեպտեմբերին:

«Քաղաքացիների գնահատականներով, Հայաստանում ոստիկանությունն ու դատական մարմիններն ամենակոռումպացված հաստատությունների շարքում են: Այսպիսով, իշխանությունների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիք մենք չունենք: Անպատժելիությունը մեծագույն խնդիր է: Զարմանալի կլինի, եթե այդ գործիչը թեկուզ կոպեկ վճարի որպես փոխհատուցում կամ, առավել եւս, կորցնի աշխատանքը», -գրում է  Հոկտանյանը եւ նշում, որ թեեւ ԱՄՆ-ում կայացված վճռին եւ դատարանում ներկայացված բոլոր ապացույցներին, Հայաստանում բացակայում է գործն ավարտին հասցնելու  քաղաքական կամքը: «Դա ամրապնդում է գաղափարը, թե նրանք, ովքեր կոռումպացված են եւ զբաղեցրած պաշտոնն օգտագործում են անձնական շահ ստանալու համար, չեն ենթարկվի պատասխանատվության»,-նշում է նա:

Հոկտանյանը նշում է, որ «Transparency International»-ի հայկական բաժանմունքը ԱԺ էթիկայի կոմիտեին խնդրել էր քննարկել դեպքը եւ որոշել, թե արդյոք պատգամավորի վարքագիծը համպատասխանում է  էթիկայի նորմերին: Սակայն կոմիտեն հրաժարվել էր հարցը քննարկել, քանի որ ենթադրվող հանցագործությունը տեղի էր ունեցել մինչեւ Այվազյանի պատգամավոր դառնալը:

«Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Այվազյանի հրապարակային քամահրանքը ԱՄՆ միջազգային դատարանի, այդ գործի մասին հրապարկումներով հանդես եկող լրագրողների, հանրության նկատմամբ:

Հայաստանի իրավապահ մարմինների կողմից  գործողությունների բացակայությունը ԱՄՆ դատարանի որոշումից հետո բաց թողնված հնարավորություն է...Մենք նախապես չենք դատում նախկին նախարարին, ով, իհարկե, իրավունք ունի բաղոքարկել վճիռը: Սակայն մենք ցանկանում ենք թափանցիկություն առաջադրված մեղադրանքների հարցում եւ պաշտոնատար անձանց Հայաստանի քաղաքացիների կողմից  պատասխանատվության ենթարկելու հնարավորություն տեսնել: Դա դաս է, որը հուսով ենք, կքաղի քաղաքական էլիտան»,-ասվում է հոդվածում: