Իրավաբանական անձանց մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10%-ը կատարվում է առցանց: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի մեկնարկին նվիրված շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքով՝ ՍՊԸ-երի 60%-ը գրանցվում է 30 րոպեում: Մնացած «բարդ դեպքերը» գրանցվում են 5 օրում՝ նախկին 7-14 օրվա փոխարեն:

Բիզնեսի 80%-ը գրանցվում են անհատ ձեռնարկատեր՝ այն տեւում է ընդամենը 10 րոպե:

Դ. Սարգսյանի խոսքով՝ 2012 թ. հայտնի է 8000 դեպք, երբ վարկ ձեւակերպելու համար վարկառուն իր հաշվետվությունը չի ներկայացրել բանկ կամ պետական մարմին՝ այն օնլայն տեղակայված է պաշտոնական կայքում:  Արդեն իսկ կա 1 բանկ, որն առցանց աշխատում է անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի հետ: Այսինքն՝  վարկեր ձեւակերպելիս բիզնեսի ներկայացուցիչը ազատվում է կադաստր այցելելու անհրաժեշտությունից: Դ. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ նման բանկերի թիվն առաջիկայում կավելանա: Իր հերթին՝ անշարժ գույքի կադաստրում  գրանցումները մինչեւ 3 օր են տեւում: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկում է էլեկտրոնային բարեփոխումների խոշոր ծրագիր: