«Խելագար ռուսներն» առանց թույլտվության նվաճել են Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը` Մոսկվայի «Մերկուրի Սիթի» աշտարակը: Նրանց արկածների մասին պատմել է բրիտանական The Daily Mail-ը:

Ընդամենը մագլցումը սկսել են 5 հոգի, սակայն միայն երեքն են հասել նախանշված կետին. Երկուսը նախընտրել են պարաշյուտով թռչել 70-րդ հարկի բարձրությունից:

Պարզվել է, որ վերեւում երիտասարդներին վտանգներ են սպասում, որոնք հաշվի չէին առել, թեեւ մանրամասն մշակել էին պլանը: Շինությունը ամենաթանկ եւ լավ պահպանվող շենքերից է Ռուսաստանում, բացի պահապաններից տարածքը հսկում են ժամանակակից տեսախցիկներն ու շարժման ցուցիչները: Մագլցումը արկածախնդիրները սկսել են գիշերը, իսկ նրանց մագլցմանը խոչընդոտել է ցուրտ եղանակը, որ գրեթե 10 աստիճանով ցածր է այդ բարձրության վրա: Ի վերջո, նրանցից երեքին հաջողվել է 370 մետր բարձրության վրա հասնել շենքի տարիքի կռունկի կողովին: