«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնած Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` թեկնածությունն առաջադրելու մասին ցանկությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, «Հանրապետություն» կուսակցության համագումարին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եթե այդ մտադրություն իրականություն դարձնի, կլինի շատ լուրջ մրցակից բոլորիս համար, կարծում եմ` կբարձրացնի մրցակցության որակը եւ մակարդակը: Եթե Հրանտ Բագրատյանը մտնի մրցակլցության մեջ,ես միայն դա կողջունեմ: Մնացածը ինքը պետք է որոշի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը, միմյանց սատարելուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ երբ սկսվի ընտրապայքարը, համագործակցության ամենատարբեր եղանակներ կարելի է իրականացնել, եւ այժմ դեռ ժամանակը չէ խոսելու, թե ով պետք է հանի թեկնածությունը, ով մնա:
Ի դեպ, վաղը կկայանա «Ժառանգության» համագումարը, որտեղ կհայտարարեն նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու մասին:











