Շանհայի առեւտրի կենտրոնի առաջին հարկում պոկվել է  33 տոննանոց ակվարիումը, որտեղ լողում էին շնաձկներ, կրիաներ եւ տարբեր տեսակի ձկներ: Ջրի հոսանքը, ապակու 25 սմ-անոց բեկորները եւ ծովային կենդանիները թափվել են ոչինչ չկասկածող գնորդների վրա: 15 մարդ վնասվածքներ են ստացել:

Ըստ ականատեսներից մեկի` ձայնն այնքան ուժգին է եղել,  կածես թե ռումբ է պայթել: Ըստ լրատվամիջոցների տվյալների` մեկ տղամարդ կոտրել է ոտքը, մյուսները  թեթեւակի վնասվածքներ են ստացել: 

Բոլոր  տուժածներին բժշկական օգնություն ցույց տալուց հետո անմիջապես հիվանդանոցից բաց են թողել, հայտնում է The China Daily-ն:

 Ակվարիումի  կենդանիների շարքում էլ են զոհեր եղել. զոհվել են երեք շնաձուկ, մի քանի կրիա եւ մեծ քանակությամբ ձկներ:  Վարկած կա, որ ակվարիումը պայթել է սառչելու հետեւանքով:  

Թեպետ շնաձկներով ակվարիումը Orient Shopping Center-ի  տեսարժան վայրն էր, ղեկավարությունը հայտարարել է, որ այն չի վերականգնելու: