Մեքսիկայի Գվադալահարա քաղաքի կենդանաբանական այգում կարելի է անսովոր տեսարանի հանդիպել: Խոսքը ջրի տակ գտնվող Սանտա Կլաուսի մասին է, ում ուղեկցում են ձկներ ու կակղամորթեր: Թեեւ Սանտան գտնվում է ջրի տակ, սակայն նրա արտաքին տեսքը ոչ մի փոփոխություն չի կրել, նա սովորականի պես կարմիր կոստյումով է եւ մորուքով:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, քանի դեռ Սանտան ակվարումի մեջ է, նա լուսանկարվում է բոլոր ցանկացողների հետ եւ հսկայական ուրախություն է պարգեւում փոքրիկ այցելուներին:











