Աշխարհում ամենաերկար արագընթաց երկաթգիծը պաշտոնապես բացվել է դեկտեմբերի 26-ին Չինաստանում: Այն երկրի մայրաքաղաք Պեկինը կապում է Գուանչժոու առեւտրային կենտրոնին: Մայրուղու բացումը նվիրված է եղել Մաո Ցզեդունի ծննդյան օրվան:
Գնացքները երթեւեկելու են 300 կմ/ժ արագությամբ, որը երկու անգամ կկրճատի մայրաքաղաքից Գուանչժոու հասնելու ժամանակը։ Այժմ երկաթգիծը մասնակի է աշխատում:
Gazeta.ru-ն հաղորդում է, որ Չինաստանի իշխանությունները Պեկին-Գուանչժոու երկաթգիծը անվանում են «աշխարհում տեխնիկապես ամենազարգացածը»:











