Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում` իր տանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ամանորին կայցելի հարազատներին, ազգականներին, իսկ դեկտեմբերի 31-ին էլ կգնա զորամասեր:
Հարցին` ի՞նչ եք խնդրելու Ձմեռ պապից, թե՞ ձեր բոլոր ցանկությունները Ձյունանուշից են, նա պատասխանեց, որ Ձմեռ պապից խնդրելու է հաշտություն մեր երկրին եւ ժողովրդին, իսկ Ձյունանուշից` սեր եւ միաբանություն:











