Չինաստանի բնակիչն ինքնասպանության փորձ է արել ավտոբուսի վախեցած ուղեւորների աչքի առաջ: 37-ամյա տղամարդը որոշել է կյանքի հետ հաշիվները մաքրել եւ ճայթրուկը վառել հենց ավտոբուսի մեջ, որում շատ մարդիկ են եղել:
Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը, երբ նա անսպասելիորեն կտրուկ վեր է կացել տեղից եւ մոտեցել բազմամարդ դիմացի շարքին: Դրանից հետո տղամարդը գրպանից հանել է հրավառ սարքը եւ վառել: Ականատեսների վկայությամբ՝ այդ պահին նա բղավում էր, որ չի ցանկանում այլեւս ապրել, հաղորդում է LifeNews-ը:
Ավտոբուսի սրահը վայրկենապես վերածվել է հրավառության հրապարակի. անակնկալի եկած ուղեւորների վրա կայծեր են նետվել, իսկ մթնոլորտը պատվել է խիտ ծխով:
Միայն երջանիկ պատահականությամբ միջադեպից ոչ ոք չի տուժել. իշխանությունները ձերբակալել են դեպքի մեղավորին:











