«Եթե փոքրիկ պանդայի մասնակցությամբ այս տեսահոլովակը չի հուզել ձեզ, ուրեմն դուք մեռած եք»,-գրում է The Huffington Post-ը: Եվ, իսկապես, տեսանյութը, որտեղ փոքրիկ կենդանին խաղում է իր ամանորյա նվերով, յուրաքանչյուր մարդու կստիպի ժպտալ:
ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի ամենահայտնի կենդանաբանական այգիներից մեկում մի քանի ամիս առաջ իր աստղն է հայտնվել: Մեծ պանդայի Սյաո Լիվու անունով ձագուկը (կամ «Նրբերշիկ», ինչպես նրան կոչում են գազանանոցի աշխատակիցները) իր հմայքով միանգամից գրավել է բոլոր իրեն շրջապատողներին: Վերջեիս նա կանաչ գնդակ է նվեր ստացել: Ականատեսների վկայությամբ՝ փոքրիկը նոր գիտելիքներ է ձեռք բերում անհավատալի արագությամբ:
Փոքրիկ պանդան դեռեւս ավելի շատ նման է փափուկ խաղալիքի, քան՝ կենդանու: Շաբաթներ առաջ նա դեռ շատ դժվարությամբ էր քայլում, իսկ հիմա առույգ այս ու այն կողմ է վազվզում:
Ներկայումս Սյաո Լիվուն պատրաստվում է ցուցահանդեսի:











