Նյու Յորքի ոստիկանները փնտրում են կնոջը, ով ուղեւորներից մեկին հրել գցել է մետրոյի անիվների տակ: Ականատեսների խոսքով՝ տղամարդը նույնիսկ չի հասցրել գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում:
«Նա զարմացած տեսք ուներ եւ նույնիսկ չբղավեց»,- The New York Post -ին ասել է ականատեսներից մեկը: Անբախտ ուղեւորին ներկաները չեն կարողացել օգնել: «Ես տեսա նրան եւ տեսա, թե ինչպես էր մոտենում գնացքը եւ ոչինչ չէի կարող անել: Ես լրիվ անզոր էի: Նա փորձում էր բարձրանալ, ամեն բան այնքան արագ կատարվեց»,-հիշում է ուղեւորուհիներից մեկը:
Նախքան միջադեպը Նյու Յորքի Քուինսի շրջանում որոնվող կինն իրեն տաօրինակ է պահել. նա ինքն իրեն խոսել է եւ հակվել դեպի պլատֆորմը: Իր զոհին ռելսերի վրա նետելուց առաջ, կինը նրան ոչ մի խոսք չի ասել:
Մահացած տղամարդու եւ հետախուզվող կնոջ ինքնությունը դեռ պետք է պարզել: Կասկածյալի դեմքը նկարահանել են անվտանգության տեսախցիկները, որի օգնությամբ կարելի է պատկերացում կազմել նրա արտաքինի մասին, գրում է NEWSru.com-ը:
Դեկտեմբերի 3-ին Քուինսի շրջանում նմանատիպ եւս մեկ դեպք է գրանցվել. խելագար սեւամորթը մոտեցող գնացքի ռելսերի վրա է նետել մի կորեացու: Ենթադրյալ մարդասպան 30-ամյա Նիմ Դեւիսը կալանավորվել է հենց դեպքի օրը: Նա մինչ օրս կալանքի տակ է եւ սպասում է իր դատին:











