NEWS.am-ի ընթերցողները շարունակում են հետեւել Երեւանի փողոցներում կատարվող անկարգություններին։ Այս անգամ, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի կենտրոնում տեսախցիկը ֆիքսել է ամենակոպիտ եւ ամենավտանգավոր խախտումներից մեկը՝ հանդիպակաց գոտիով երթեւեկելը։
Տեսանյութում պարզ երեւում է, որ բոլորին անարգող BMW մակնիշի ավտոմեքենան չունի համարանիշ, ինչից հետեւում է, որ մեքենայի վարորդը համոզված է, որ «խնդիր չունի» քաղաքում պարեկային ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցների հետ։
Ստացվում է, որ թեեւ ոստիկանության բազմաթիվ հավաստիացումներին, մեր քաղաքացիները այդքան էլ հավասար չեն օրենքի առաջ:











