Ինչպես ընդունված է՝ Նոր տարի մուտք են գործում նոր որոշումներով: Mashable ամերիկյան հրատարակությունը պատրաստել է ամենաակնառու դրվագներ պարունակող YouTube-ի ում տեղադրված տեսահոլովակները:

Առաջին տեղը զբաղեցրել է երգիծաբան Ռոզ Էվերեթը, ով 3 րոպեում հասցրել է տարբերակել 50 գաղափար, որ պետք է իրականացներ գալիք տարում: «Ճիշտ փորձիր, բայց մի խառնվիր դրան` այդպիսի մարդկանց ոչ ոք չի սիրում: Մարզասրահում գրանցվիր կամ արգելափակիր քո բաժանորդահամարը»,- ասել է Էվերեթը: «Բարեգործությամբ զբաղվիր: Դրա համար հանդիպիր «Բարեգործություն» անունով աղջկա»,- ծրագրել է երգիծաբանը: Ծրագրերի մնացած մասը նա տրամադրել է սիրելի աղջիկ գտնելու որոշմանը եւ այն գործողություններին, որոնք պետք կգային, եթե սիրելին հոգնեցներ իրեն:

Ցուցակի մեջ ընդգրկվել է նաեւ մարդ-զոմբիի կողմից արված տեսահոլովակը, որը արյունոտ եւ ճղճղված հագուստով հազիվ տեղաշարժվում է սենյակում: Իր ոչ այդքան լավ ինքնազգացողությանը, այդ մարդը, ըստ էության, պարտական էր իր «նոր տարում ուղեղ չուտելու» որոշմանը, որը նշված էր նրա օրացույցի մեջ: Վերջում զոմբին դուրս է եկել փողոց եւ չի կատարել իր խոստումը, որից հետո տուն է վերադարձել եւ ջնջել է իր որոշումը:

Մեկ այլ եւ, թերեւս, ամենահակիրճ ամանորյա որոշումը հնչեցրել է դերասան Մայքլ Հոլը: «Ի՞նչ ես մտադիր անել նոր տարում»,- նրան հարցրել է համակարգողը, մինչ Հոլը գնում էր կայարանով: «Չկանգնել եւ շարունակել գնալ»,- պատասխանել է դերասանը:

Հրատարակության կողմից ընդգրկվել է նաեւ տնային թիկնոցով բազկաթոռին թիկնած ըմբիշ եւ դերասան Ռոդի Փայփերի` նոր հոբի ունենալու ամանորյա ուղերձը, հաղորդում է NEWSru.com-ը:

YouTube-ում եղեւնու դիմաց կանգնած Էշլի անունով աստղը, երեւի արդեն ոչ առաջին գավաթ շամպայնով ` հանդիսատեսին պատմել է այն մասին, որ պատրաստվում է ամեն գիշեր պաղպաղակ ուտել, իսկ հետո դիմել է ծառին` նրան առաջարկելով խմել: «Ես չեմ ուզում գրկել նրանց, ում չեմ ուզում»,- ասել է Էշլին եւ գրկել ծառը: