Փրկարարների խումբը, վտանգելով սեփական կյանքը, փրկել է շանը, որը հայտնվել է Միչիգան նահանգի Էրի լճում, որը պատված է եղել բարակ սառցաշերտով:

Շունը հայտնվել է լճում բարակ սառույցի պատճառով եւ չի կարողացել ափին մոտենալ: Փրկարաններն օգնության են հասել շանը, նրան դրել են նավակի վրա, իսկ նավակն սկսել են քաշել ափին կանգնած մյուս փրկարարները, տեղեկացնում է  Sky News-ը:

Ընդ որում, շան հետ նավակում է գտնվել միայն մեկ փրկարար` նավակը ճոպանով քաշող գոծընկերների աշխատանքը թեթեւացնելու համար: Մյուս փրկարարներն ստիպված  են եղել  քայլելով թիավարել: