Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է չինացի աղջիկը մեկ շարժումով վնասազերծել իրեն սուր մկրատով սպառնացող կնոջը:
Միջադեպը տեղի է ունեցել Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի արագ սննդի ռեստորաններից մեկի մոտ, հունվարի 6-իին: Տեսանկարահանումը կատարել է ականտեսը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սպառնացող կինը ձեռքում պահում մկրատի նման առարկա, նրան փորձում է հանգստացնել բարձր կիսաճտքակոշիկներով եւ կարճ կիսատաբատով աղջիկը: Հետո նա կայծակնային արագությամբ կտրուկ շարժում է անում եւ ոտքի մեկ հարվածով վնասազերծում կնոջը, գրում է «NEWSru.com»-ը:
Ականատեսների խոսքով` ցնորված կինը բղավել է, թե վրա է հասել աշխարհի վերջը:











