Ոստիկանության օպերատիվ աշխատակիցներին հաջողվել է գտնել «օրենքով գող» Դեդ Հասանի վրա երեկ կրակած անձի ձեռքի ափերի հետքերը: Նախնական հաստատվել է, որ սպանությունը կատարվել է հատուկ ծառայությունների զենքով: Այդ գործով մի շարք փորձաքննություններ են նշանակված:
Միաժամանակ Սկլիֆասովսկու անվան ԳՀԻ-ում վիրահատվել է Դեդ Հասանի վրա հարձակման ընթացքում տուժած կինը: Նախնական տվյալներով, 30-ամյա Մարյատ Բիկչուրինան աշխատել է այն ռեստորանում, որի մոտ կատարվել էր սպանությունը: Կիմը կրծքավանդակի եւ ազդրի հատվածում հրազենային վնասվածքներ էր ստացել: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:
Քրեական հեղինակություն Դեդ Հասանին կրակել են անձայն «Վալ» ատրճանակից: Մարդասպանը զոհին սպասել է բանաստեղծ Միխալկովի տան ձեղնահարկում դրված աթոռակին նստած, մանրամասներ է հաղորդում Pravda.ru-ն:
Դիպուկահարը Բոլշայա Նիկիտսկայա փողոցում գտնվող շենքի շքամուտքի փոքր պատուհանի մոտ է եղել, որտեղից հիանալի երեւում է «Հին ֆաետոն» ռեստորանի բակը: Ժամանակին այնտեղ ապրում էր հայտնի բանաստեղծ Սերգեյ Միխալկովը, եւ մարդասպանը գրեթե հենց նրա բնակարանի վերեւում է եղել:
Իր տեղից դիպուկահարը նվազագույնը հինգ կրակոց է արձակել: Ավելի ուշ ոստիկանության օպերատիվ աշխատակիցներն այնտեղ պարկուճներ էին հայտնաբերել: Ասլան Ուսոյանը մահացել էր Բոտկինսկայա հիվանդանոցում, որտեղ 2010թ. մահափորձից հետո բժիշկները կարողացել էին փրկել նրա կյանքը: Այս անգամ նրանք անզոր են եղել:
75-ամյա Ասլան Ուսոյանը հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր քրեական հեղինակությունն էր: Կարիերան սկսել էր 19 տարեկանից, չորս պաժաչափ էր կրել, թագադրվել էր «օրենքով գող»: Որոշ փորձագետների կարծիքով՝ նման նշանավոր անձի սպանությունը կարող է քրեական նոր պատերազմի պատճառ դառնալ:











