Կամբոջայի Սիանուկվիլ բանտում ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկուն հսկող պահակը կալանավորվել է բանտի տարածքում Պոլոնսկուն նկարահանելու համար:
Երեքրոպեանոց սյուժեն հունվարի 19-ին տեղադրվել էր LifeNews կայքում: Դրանում Պոլոնսկին, կիրառելով ոչ պատշաճ բառապաշար, Կամբոջայում ապրող մի քանի ռուսների մեղադրում է իր դեմ սադրանքների մեջ: Սյուժեն նկարահանված է բանտի բակում:
LifeNews-ը գրում է, թե Պոլոնսկին վստահ է, որ դարձել է Կամբոջայի վարչապետի խորհրդական Նիկոլայ Դորոշենկոյի զոհը: Պոլոնսկին պահանջներ է ներկայացրել նաեւ նրա որդու` Օստապ Դորոշենկոյի դեմ: Նա գոռում է, թե իրեն ստիպել են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, սակայն այդպես էլ բաց չեն թողել:
Բանտի պահակախմբի սպան ձերբակալվել է ծառայողական պարտականությունների չարաշահման մեղադրանքով` բանտի տարածքում տեսանկարահանում կատարելու եւ այն լրատվամիջոցներին փոխանցելու համար: Սպան խոստովանել է, որ ռուս լրագրողներն իրեն վճարել են 5000 դոլար, գրում է INFOX.ru-ն:











