Քայլելով SMS գրելը շատ վտանգավոր բան է, եւ բրիտանուհի Լաուրա Սեյֆն իր օրինակով եւս մեկ անգամ ապացուցել է դա: Նա այնքան տարված էր սիրելիին նամակ գրելով, որ խառնել է սառույցը մայթի հետ:
«Ես լսել եմ, թե ինչպես մի տղամարդ գոռացել է . «Կանգնիր»: Ես թեքվեցի դեպի նա, բայց արդեն ուշ էր: Ես փորձեցի բռնվել, բայց ամեն դեպքում սահեցի եւ ընկա ջրի մեջ», - պատմել է աղջիկը: Ի երջանկություն 27-ամյա ռադիոհաղորդավարուհու, այդ կողմով անցնող տղամարդը շտապել է նրա մոտ, եւ նրան հանել է փոսից:
Աղջիկը հավաստիացրել է, որ ավելի ուրախ կլիներ, որ իր անփույթ վայրէջքն ոչ ոք չնկատեր: Բայց երբ նա շրջվել է` տեսել է որ իրեն նայում են ջրի մոտ տեղակայված սրճարանի բոլոր հաճախորդները: Մինչ աղջիկն ուշքի կգար, սրճարանի աշխատակիցները նրան սիրալիր կերպով տաք թեյ, սրբիչ են առաջարկել եւ տեղ, որտեղ նա կարող էր չորացնել հագուստը:
Լաուրա Սեյֆը ինքն էլ ծիծաղել է իրավիճակի վրա, որի մեջ ինքն էր հայտնվել: Աղջիկը կատակով նշել է, որ պատրաստ է փոխել իր ազգանունը` Safe-ը (անվտանգ) Unsafe (վտանգավոր) ազգանունի հետ, հայտնում է NY Daily-ն:
Լաուրայի ընկնելը նկարահանվել է տեսախցիկով:











