Վաշինգտոնում հղիության արհեստական ընդհատման արգելքին աջակցող երթ է կայացել։ Հազարավոր մարդիկ ամերիկյան մայրաքաղաքի փողոցներով, ձեռքներին պաստառներ, շարժվել են դեպի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի շենք։

«Երթ հանուն կյանքի»  անվանումը ստացած միջոցառումը նվիրված է Գերագույն դատարանի կողմից ընդունված կանանց՝ աբորտի սահմանադրական իրավունքի մասին որոշման քառասնամյա հոբելյանին։  Նախորդ շաբաթ  հղիության արհեստական ընդհատմանը դեմ եղողները սեմինարներ եւ եկեղեցական պատարագներ էին անցկացրել՝ պահանջելով սահմանափակել հղիության ընդհատման իրավունքը, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելթվ AP-ին։

Երթին մասնակցել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Ռիկ Սանտորումը։

Ցուցարարներին աջակցություն է հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը՝ Twitter-ում համապատասխան գրառում կատարելով։