Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի եւ նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող «Zoom Zblizenia» միջազգային կինոփառատոնին, որտեղ առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում եւ կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին:
Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա:
«Կինը» ֆիլմի ստեղծագործական խմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են Արցախյան պատերազմի մասնակիցներ:











