ԱՄՆ-ում տաղանդավոր շունն ինքնուրույն սովորել է սքուտեր վարել, իսկ ավելի ուշ սովորել է նաեւ օգտվել հեծանիվից եւ սքեյթբորդից ու հիմա, հաճույքով, ցուցադրում է իր ունակությունները տեսախցիկների առջեւ:

Հենց առաջին հայացքից պարզ է դառնում, որ Նորմանն անսովոր կենդանի է: Շունը երեկոյան շոուի աստղն է, որը եթեր է հեռարձակվում Hallmark ալիքով:

Շան տերը` Քարեն Քոբը, պատմել է, որ Նորմանն իրեն լրիվ ազատ է զգում հեծանիվի ղեկին: «Նրան ոչ ոք հատուկ դա չի սովորեցրել, մենք պարզապես նրան թողել ենք զբոսնել բակում, որտեղ մանկական խաղալիքներ կային: Հետո հանկարծ նկատեցինք, որ նա ինքնուրույն սքութեր է վարում»,-ասել է Քարենը:

Ներկայումս շնային շոուի «աստղը» պատրաստվում է շրջագայությունների երկրով մեկ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: