ԱՄՆ-ի մի քանի նահանգներում «Նեմո» ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Արտակարգ դրություն են հայտարարել Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ եւ Ռոդ Այլենդ նահանգների իշխանությունները:
Ուժեղ ձնաբքի պատճառով շատ քաղաքներում փակ են դպրոցները եւ վարչական հաստատությունները: Նյու Յորքում երկաթուղային հաղորդակցումը մասնակիորեն դադարեցվել է դեպի օվկիանոս տանող հատվածներում: Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել հնարավորինս խուսափել սեփական ավտոմեքենաներից օգտվելուց: Մեգապոլիսի փողոցներում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելացել է վթարների թիվը, հայտնում է «ԱիՖ»-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ի առավոտյան ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում ձյան առատ տեղումներ էին սկսվել, Բոստոնում հետաձգվել էին դպրոցական պարապմունքները, արգելվել էր գլխավոր փողոցներում տրանսպորտի կայանումը: Նյու Յորքում հետաձվել էին ավիաչվեթները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ 350 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Օդերեւութաբանները միչեւ 90 սմ ձյան տեղոմներ են կանխատեսում։











