Հերթական հարբած արկածի զոհ են դարձել SU2549 չվերթի 262 ուղեւորները, որոնք օդանավում գտնվող մոլեգնած ուղեւորի պատճառով մոտ 7 ժամ չեն կարողացել թռչել Տեներիֆից:
Տղամարդն ինքնաթիռ է նստել կնոջ հետ եւ երկուսն էլ առողջ վիճակում են գտնվել:Իլ-96-ն արդեն շարժվում էր թռիչքուղով, երբ այդ մարդը վայրենաբար հարձակվել է կնոջ վրա:
Դպքի ականատեսի խոսքով` ծեծված կնոջը տեղափոխել են սրահի մեկ այլ հատված, սակայն խուլիգանը գտել է նրան եւ ուղեւորների աչքի առաջ, որոնց մեջ նաեւ երեխաներ են եղել, կրկին սկսել է ծեծլ:
«Նա բղավում էր, վազում էր սրահի միջով, քաշում էր դռների բռնակները` ցանկանալով ինքնաթիռից դուրս գալ ընթացքի պահին: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին նրան հանգստացնել, նա առաջարկել է դուրս գալ եւ խոսել շեմին»,-պատմել է նա:
«Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավ են ժամանել իսպանացի ոստիկաններ եւ բժիշկներ: Նրանք փորձել են հանգստացնել տղամարդուն, վերջինս, սակայն, բղավել է, որ իրեն ցանկացել են սպանել, եւ սկսել է վազել սրահով եւ օգնություն կանչել: Բժիշկներն ինչ-որ դեղորայք ներարկելով` մի կերպ հանգստացրել են կռվարարին:
Ականատեսներից մեկի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են ռուս մոլեգնած ուղեւորին իսպանացի բժիշկները դուրս հանում պատգարակով, գրում է Life Newshttp://lifenews.ru-ն:
Շատ ուղեւորներ չվերթի հետաձգման պատճառով տհաճ իրադրության մեջ են հայտնվել: Օդանավից դուրս են եկել նաեւ երեք ուղեւորներ, ովքեր հրաժարվել են Մոսկվա թռչել նախատեսված ութ ժամի փոխարեն 15 ժամում: Շատերը վատ են զգացել երկար ժամանակ փակ դռներով ինքաթիռի սրահում նստած լինելուց:
Հարբած խուլիգանին պատժելու մասին ոչ մի տվյալ չկա, նրան նույնիսկ գրավոր նախազգուշացում չեն արել սրահում նման ձեւով չպահելու անհրաժեշտության համար, հաղորդել է «Աէրոֆլոտ» ավիաընկերությունում Life News-ի աղբյուրը:











