ԱՄՆ հյուսիս-արեւելքում շարունակում է մոլեգնել ձնաբուքը: Առնվազն 650 հազ. ամերիկացի հոսանքազրկված է եւ մնացել է մութ ու ցուրտ տներում: Առավել տուժած Մասաչուսեթս նահանգի իշխանությունները կարգադրել են տարհանել Հալ քաղաքի բնակչությանը: Մասնագետները մտավախություն ունեն, որ բուքը կարող է ծածկել քաղաքը: АР-ն հաղորդում է, որ զոհվել է չորս մարդ:
Հաղորդվում է, որ առավել վտանգավոր են նագանգի արեւմտյան մասերը` Հոլից մինչեւ Սամնդուիչ: Քոնեքթիկուտի նահանգում ձյան բարձրոթյունը հասել է ռեկորդային` 95 սմ-ի:











