Թբիլիսիում «Աբխազիայի տարածքով երկաթուղու բացումը. կողմ եւ դեմ» թեմայով քաղաքացիական լսումներ են անցկացվել:

«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ հանդիպման ընթացքում հարցին «կողմ» է արտահայտվել «Կովկասյան համագործակցություն» ՀԿ-ի ղեկավար, «Էքսպերտ» ամսագրի քաղաքական բաժնի խմբագիր, Կովկասի եւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող, «Ռուսաստան-Վրաստան. փորձագիտական երկխոսություն» վերլուծական պորտալի (georgiamonitor.org) խմբագիր Նիկոլայ Սիլաեւը:

«Դեմ» դիրքորոշումը հնչեցրել է Վրաստանում բարեփոխումների ասոցիացիայի տնօրեն, Վրաստանի նախկին արտգործնախարար Սերգի Կապանաձեն: Հանդիպման մոդերատորն է եղել  «Կովկասի տան» տնօրեն Գեորգի Կանաշվիլին: