Հոնոլուլուից կենդանիների իրավունքների պաշտպան նրբակազմ շիկահերը ստորջրյա զբոսանք է կատարել` սպիտակ շնաձկան  լողակից բռնած: Զարմանալի փորձը նկարահանվել է: 

Օուշն (թարգմանվում է «օվկիանոս»)  հնչեղ անունով աղջիկն այդկերպ որոշել է  հանրության ուշադրությունը հրավիրել շնաձկների անհետացող տեսակի վրա, ինչպես նաեւ ստիպել մարդկանց այդ գիշատիչներին հարգանքով վերաբերվել, այլ ոչ` վախով, հաղորդում է vesti.ru-ն:

Սպիտակ շնաձկները հայտնի են իրենց հսկայական չափերով:  Նրանց երկարությունը վեց մետր է, իսկ զանգվածը հասնում է մինչեւ երկու տոննայի: Նրանք ամենավտանգավոր ծովային կաթնասուններն են: