Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում իրավապահները ցրել են բազմահազարանոց հանրահավաքը: Խորհրդարանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին կառավարության հրաժարականը:
Ոստիկանները ուժ են կիրառել եւ ցրել ցուցարարներին, հայտնում է «Российская Ռոսիյսկայա գազետան»: Տասնմեկ մարդ ձերբակալվել է, երկու իրավապահներ վնասվածքներ են ստացել, ծառայողական չորս մեքենաներ վնասվել են:
Բողոքի ցույցը փետրվարի 17-ի փողոցային բազմահազարանոց ելույթների շարունակությունն է դարձել: Դժգոհության պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի աճն է: Հայտարարվել էր երկրի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովի հրաժարականի մասին: Իշխանություններն առայժմ որեւէ եռանդուն քայլ չեն ձեռնարկում՝ սահմանափակվելով էներգաընկերություններում տարվող ստուգումների մասին հայտարարություններով:











