Չիլիի Կուիլոն քաղաքում անցկացվել է երրորդ ամենամյա «լոլիկային պատերազմը»: Մարտին մասնակցել է մոտ յոթ հազար մարդ, մարտական գործողություններում «տուժել է» ավելի քան 44 հազար տոննա լոլիկ:
«Լոլիկային պատերազմը» սկզբում անցկացրել են տեղի բնակիչ Միգել Պետրեոսն իր ընկերների հետ, սակայն այս տարի նրանք իրենց լիազորությունները հանձնել են մունիցիպիալ պաշտոնյաներին, գրում է UPI-ն: Լոլիկները քաղաք են բերում տեղի ֆերմերները, որոնց համար դա իրենց արտադրանքի վատ գովազդ չէ, հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:
Լոլիկային մարտերից հետո Կուիլոնի փողոցները դարձել են կարմիր եւ լպրծուն, սակայն քաղաքացիները գոհ են. Փառատոնը սթրեսից դուրս գալու հիաքանչ միջոց է:











