Հյուսիսային Կորեան հարկադրված է ինքնապաշտպանվել ԱՄՆ-ի թշնամության պատճառով: Նման ուղերձ է ներկայացվում YouTube-ում Uriminzokiri պարբերականի տեղադրած տեսագրության մեջ: Պարբերականը Փհենյանի քարոզչական խոսափողն է:

Նոր հոլովակում կադրեր են ամերիկյան զինվորներով եւ ձեռքը թափահարող նախագահ Օբամայով:

Տեսագրությունն ուղեկցող գրաեռման մեջ ասվում է, թե ԱՄՆ-ը «որ ապրում է ջունգլիների օրենքով, չի հարգում ուրիշներին եւ չեն ընդունում ժողովուրդների հավասարությունը, եւ ստիպել են Հյուսիսային Կորեային ատոմային փորձարկումներ անել»:
Հոլովակը ցանցում հայտնվել է երկու շաբաթ անց, երբ հեռացվել էր առաջինը: