Եթե վանաձորի քաղաքապետը քաղաքի բնակիչներին անգիտակից է անվանել եւ ներողություն չի խնդրել, նրա տեղը հայաստանը չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորի բնակիչների հետ հանդիպմանը:
Ամփոփելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, նա նկատել է, թե հայ ժողովուրդն այդ օրն ընտրեց իր երեխաների ապագան: Հովհաննիսյանի խոսքով, անցած դարի սկզբին դեռ Ղարաքիլիսա կոչվող քաղաքի բնակիչներն ազատեցին հայրենիքը, իսկ փետրվարի 18-ին վանբաձորցիները փրկեցին երկիրը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին զոգահեռ ոստիկանները ժամանակ առ ժամանակ բարձրախոսով Անդրանիկի պուրակում հավաքվածներին հայտնում էին, թե հանրահավաքն արտոնված չէ: Հերթական հիշեցումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե իրավապահները պետք է պաշտպանեն ժողովրդին, այլ ոչ գնան նրա կամքի դեմ. «Ես բարի մարդ եմ, բայց մ բարությունը թուլության հետ մի խառնեք, բոլոր նրանք, ովքեր կգնան ժողովրդի կամքի դեմ եւ կոտնահարեն նրա իրավունքները, կպատժվեն օրենքի համաձայն»:






Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











