Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում սկսվել է 2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված պատարագը: Պատարագին ներկա են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց շարքում են  հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ: Այստեղ են գտնվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ՍԴՀԿ ատենապետ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը: (ֆոտոռեպորտաժ)

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել պատարագին: Պատարագին ներկա է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սուրբ Սարգիս եկեղեցում  2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված պատարագին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` կնոջ եւ որդու հետ:

Հավաքված բազմությունը Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագից հետո շարժվեց դեպի Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելու եւ հարգելու 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը: Պատարագից  հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէ պատարագին, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ տեղյակ չէ: Հարցին, թե գալո՞ւ է երթին, նա պատասխանեց. «Գնանք կտեսնենք»: