ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կգնա Ազատության հրապարակ եւ կմիանա «բարեւի» հեղափոխությանը, եթե հստակություն տեսնի: Այս մասին մարտի 1-ի 10 անմեղ զոհերի 5-ամյա տարելիցին նվիրված միջոցառումից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:
«Ընդամենը ուզում եմ մի հարց պարզել, հստակություն եմ ուզում,սպասում է հստակության եւ ինքս էլ կգնամ հրապարակ: Ինձ համար մեկ հարց կա` ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը` ժողովուրդը եւ նրան առաջնորդողը»,- ասաց նա` հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արամ Մանուկյանը նշեց, որ թե ՀԱԿ-ը, թե Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները անմիջապես հայտարարություն են արել, որ չեն ճանաչում այս ընտրությունները, առավել եւս` տեղյակ են, թե ինչ է կատարվում, «կատարվել է մոտավորապես նույնը, ինչ 2008թ եւ 2003թ, մասսայական կեղծիքներ»:
«Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները, մենք չենք ընդունում ոչ լեգիտիմ իշխանություն է, եւ բնականաբար ժողովուրդը դուրս է եկել եւ պայքարում է իր իրավունքների համար: Շատ ուրախ եմ, որ այդ պայքարը կա, այդ ոգին կա եւ շատ շատերը` անկախ ճնշումից եւ մեթոդներից, մարդիկ քվեարկել են եւ այդ մարդկանց հույսը պետք է պահել, մեր ակտիվիստները բոլորը մասնակացում են, բոլորը ցանկանում են, որ փոփոխություն լինի, մենք հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Արամ Մանուկյանն խնդրեց այսօր բացի մարտի 1-ի զոհերի մասին որեւէ այլ թեմայի շուրջ չխոսել: «Այսօր սգո, ջարդի, տեռորի, սպանության եւ միասնականության օր է, զուտ այդ նպատակով է, որ մենք հայտարարություն, միտինգ, քաղաքական ակցիա չենք անում,սա լռության օր է, այսօր սգո օր է: Մենք հիշում ենք մարտի 1-ի զոհերին, եւ ամեն ինչ անելու ենք, որ մարտի 1 չլինի»,- նշեց նա:
Արամ Մանուկյանը նշեց, որ մարտի 1-ին ժողովուրդը միասնական կերպով պայքարի, հեռացման կոչ է անում, որովհետեւ«այս իշխանությունը 5 տարի չի բացահայտել ոչ մի դեպք, նրանք, ովքեր իրականացրել են դեռ լծակ ունեն եւ ընտրություն են կեղծում»: «Մարտի 1-ի ակցիան, այս լուռ միջոցառուոմը ըմբոստություն է դրա դեմ, այս ժողովուրդը կհանգստանա այն ժամանակ, երբ կպատժվեն 10 անմեղ զոհերի մեղավորները»,- նշեց նա:
Ի դեպ, Արամ Մանուկյանը եւս տեղյակ չէր, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում այսօրվա միջոցառումներին:











